Սեպտեմբերի 15-ից՝ նոր արագաչափեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես` 2014 թ. սեպտեմբերի 15-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը.

1. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 94.1-րդ կմ (Արագածոտնի մարզ, գյուղ Գեղարոտ)՝ 1 արագաչափ երկու ուղղություններով՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:

2. Հ-1 «Մ4 Ջրաբեր-Հրազդան» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կմ (Քաղսի գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Մեկնաբանել