Վրաստանի վարչապետը կմեկնի Բաքու

Սեպտեմբերի 11-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բաքու, հաղորդում է civil.ge-ն՝ վկայակոչելով Ղարիբաշավիլիի մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, բանակցություններ կվարի Ադրբեջանի իր պաշտոնակից Արթուր Ռասիզադեի հետ:

Սա Ղարիբաշվիլիի՝ որպես վարչապետի երկրորդ այցն է Բաքուն: Նախորդ այցը տեղի է ունեցել 2013թ. դեկտեմբերին: Այս անգամ պատվիրակության կազմում են նաև արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, գյուղնախարար Օթար Դանելիան և այլք:

Մեկնաբանել