Իրանում կնոջը բանտարկել են վոլեյբոլ նայելու համար

Իրանական արմատներով Բրիտանիայի քաղաքացուն վոլեյբոլ նայելու համար երկու ամսով բանտարկել են: Այս մասին հաղորդում է Independent-ը: 25-ամյա Գոնչեհ Գավամին ձերբակալվել է, երբ փորձել է մտնել մարզադահլիճ` Իրանի և Իտալիայի տղամարդկանց հավաքականների հանդիպումը դիտելու համար:

Գավամիի եղբայրը` 28-ամյա Իման Գավամին, հայտնել է, որ իր քրոջը պահում են քաղբանտարկյալների և լրագրողների համար նախատեսված խցերից մեկում:

1979 թվականին Իրանում օրենք է ընդունվել, որի համաձայն կանայք տղամարդկանց մարզաձևեր դիտելու իրավունք չունեն: Գավամին բազմիցս մասնակցել է այդ օրենքի դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին:

Մեկնաբանել