Գվարդիոլան և Մոուրինյոն կրկին վիճել են

Նախորդ շաբաթ կայացած ՖԻՖԱ-ի մարզչական ֆորումի ժամանակ Գվարդիոլա – Մոուրինյո հակամարտությունը վերսկսել է: Eurosport-ի հաղորդմամբ` «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին մարզիչների վեճի թեման ֆուտբոլի դաշտի խոտածածկի երկարությունն է եղել:

Գվարդիոլան հայտարարել է, որ խոտածածկի երկարությունը չպետք է գերազանցի 1.5 սմ-ը, քանի որ այդպես խաղն ավելի արագ է ստացվում, իսկ Մոուրինյոն պատասխանել է. «Յուրաքանչյուրն իր խաղաոճն ունի, ֆուտբոլը տարբեր մեթոդներով կարելի է հետաքրքրացնել»: Գվարդիոլան հակադարձել է. «Ֆուտբոլի գեղեցկությունը կախված է մարզչից, բայց Մոուրինյոն արդյունքը գերադասում է գեղեցկությունից: Ես գիտեմ` միայն արդյունքն է նրա համար կարևոր»:

El Confidential-ի հաղորդմամբ` ավելի ուշ պորտուգալացին շատ ավելի կտրուկ է պատասխանել «Բավարիայի» մարզչին: «Երբ դուք բավականություն եք ստանում ֆուտբոլից, ձեր մազերը չեն թափվում, իսկ Գվարդիոլան ճաղատ է: Նա ֆուտբոլից բավականություն չի ստանում»,- ասել է Մոուրինյոն:

Մեկնաբանել