Google-ը կհարցնի Polar-ի միջոցով

Google կորպորացիան Google+ սոցցանցի համար ձեռք է բերել առցանց հարցումների Polar հարթակը։ Ծառայության աշխատակիցները շարունակելու են կատարելագործել հարթակը արդեն Google-ի կազմում։ Ըստ Venturebeat-ի, Polar-ը կշարունակի գործել մինչև 2014թ. ավարտը։ Արդեն իսկ հեշտացվել են տվյալների բեռնումն ու հարցումների արխիվի պահպանումը։