Բորուսիան ու Բավարիան հաղթում են. Բունդեսլիգա

Գերմանիայի առաջնության 3-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Շտուտգարտի» դարպասն ու վաստակած 7 միավորով հավասարվեց մրցաշարային աղյուսակի առաջատար Լևերկուզենի «Բայերին», որը երեկ ոչ-ոքի (2:2) էր խաղացել Բրեմենի «Վերդերի» հետ: «Բավարիայի» կազմում մեկական անգամ աչքի ընկան Մարիո Գյոթցեն ու Ֆրանկ Ռիբերին:

Վստահ հաղթանակ տարավ նաև Դորտմունդի «Բորուսիան»: Յուրգեն Կլոպի սաները սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասան «Ֆրայբուրգի» նկատմամբ: Տանտերերի կազմում աչքի ընկան Ադրիան Ռամոսը, Սինձի Կագավան և Պիեր Էմերիկ Օբեյանգը, «Ֆրայբուրգի» միակ գոլը խփեց Օլիվեր Սոնգը: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակած 6 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական: