Նախորդ մրցաշրջանում Անգլիայում կայացել է պայմանավորված 300 խաղ

Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, հղում կատարելով ֆուտբոլային խաղերի դիտարկումներ իրականացնող բրիտանական Surrey ընկերությանը, 2013/14 մրցաշրջանում Անգլիայում կայացել է պայմանավորված մոտ 3 հարյուր խաղ։

2005 թվականից այս ընկերութոյւնը արձանագրել է կասկածելի ելքով մոտ 1500 խաղ։ Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան տեղեկացրել էր, որ իր տրամադրության տակ կա ֆուտբոլիստների մի ցանկ, որոնք կասկածվում են պայմանավորված խաղերի մասնակցելու մեջ։ 

Միաժամանակ Մարզական անվտանգության միջազգային կենտրոնի ղեկավար Էմանուել Մեդեյրոսը հայտարարել է, որ եվրոպական ֆուտբոլային առնվազն մեկ ակումբ ներկայում ղեկավարվում է շինծու կազմակերության միջոցով հանցավոր խմաբվորման կողմից։

Բուքմեյքերական գարսենյակների ծաղկման այս փուլում պայմանավորված խաղերը ամենամեծ վնասն են հասցնում «Արդար խաղի» գաղափարին և ազդում մարզական արդյունքների վրա։