Արթուր Ալեքսանյանը երկրորդ ոսկին է բերում Հայաստանին

Տաշքենդում ընթացող ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության եզրափակչում 98կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ (56 վայրկյան) առավելության հասավ գերմանացի Օլիվեր Ադրիան Հասլերի նկատմամբ և Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց (առաջին ոսկին նվաճել էր Արսեն Ջուլֆալակյանը): Այժմ Հայաստանի ընտրանին մեդալների ընդհանուր հաշվարկում առաջին տեղում է: Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչ հասնելը Արթուրը պարտության էր մատնել Թուրքմենստանի, Հունգարիայի, Բելառուսի և Հունգարիայի ներկայացուցիչներին.

1/16 եզրափակիչ` Արթուր Ալեքսանյան – Արսլան Սափրամենդով` 4:0:

1/8 եզրափակիչ` Արթուր Ալեքսանյան – Ադամ Վարգա` 2:0:

1/4 եզրափակիչ` Արթուր Ալեքսանյան – Ալեքսանդր Հրաբովնիկ` 1:0:

1/2 եզրափակիչ` Արթուր Ալեքսանյան – ասեմ Ղոլամրեզա Ռեզայի` 3:1:

Եզրափակիչ` Արթուր Ալեքսանյան – Օլիվեր Ադրիան Հասլեր`

Այսօր պայքարի մեջ մտած Ռոման Ամոյանն (59 կգ) ու Վարշամ Բորանյանը (71 կգ) բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորություն ստացան, սակայն պարտվեցին երրոդ տեղի համար մրցավեճերում:

Մեկնաբանել