Ինքնասպան է եղել հոկեյի աշխարհի նախկին չեմպիոն Միրոսլավ Հլինկան

Սլովակյան sport.cz կայքը տեղեկացնում է, որ երեկ հյուրանոցի իր համարում հայտնաբերվել է հոկեյի աշխարհի նախկին չեմպիոն Միրոսլավ Հլինկայի դին։ Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել Բանսկա-Բիստրիցա քաղաքի հյուրանոցում։

42-ամյա նախկին մարզիկի ինքնասպանության պատճառները հայտնի չեն։ Նա ուներ երկու երեխա՝ Միխայիլն ու Վանեսան։ Վերջին տարիներին Հլինկան աշխատում էր մարզչի օգնական։

Հլինկան ավանդական մարզական ընտանիքից է, նրա հայրը նույնպես հոկեյիստ է եղել։ Տեղեկացնենք, որ Սլովակիայի հավաքականի կազմում Հլինկան չեմպիոն է դարձել 2002 թվականին։

Մեկնաբանել