ՀՅԴ-ն ժամանակավորապես լքում է քառյակը

Սեպտեմբերի 17-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի՝ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ ազգային կոնգրես և Հայ հեղափոխական դաշնակցություն, հերթական նիստին որոշվել է, որ քառյակը հոկտեմբերի 10-ին հանրահավաք կանցկացնի, որի օրակարգում երկու հարց է լինելու՝ սահմանադրական բարեփոխումներ և քառյակի 12 պահանջների վերջնական գնահատական: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին և քառյակի առաջիկա մարզային այցելություններին ու հերթական նիստերին ՀՅԴ չի մասնակցի, թեև հանրահավաքին կտրվի նաև 12 կետերի վերաբերյալ ՀՅԴ գնահատկանը: Կուսակցության որոշումը պայմանվորաված է սահմանադրական փոփոխությունների շուրջ իր և քառյակի անդամ մյուս երեք ուժերի միջև առկա տարաձայնություններով: Մասնավորապես՝ ՀՅԴ-ն առաջարկում է մշակել փոփոխությունների շուրջ քառյակի առաջարկների ենթադրյալ փաթեթ և այն ներակայացնել մասնագիտական հանձնաժողով, մինչդեռ մյուս երեք ուժերը համարում են, որ սահամանադրական փոփոխությունների հետ կապված գլխավոր խնդիրը ոչ թե բովանդակային է, այլ դրանց իրականցման ժամկետն է, և գործող իշխանությունները մտադիր են այդպիսով ապահովել իրենց վերարտադրությունը:

Նիստի ավարտից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ «քառյակը այնքանով էր քառյակ, որ կար կոնսենսուս որոշակի հարցերի շուրջ, այն դաշինք կամ կոլաիցիա չէր»: Նա հնարավոր համարեց, որ հետագայում ՀՅԴ-ն կմասնակցի քառյակի աշխատաքներին, եթե այդ կոնսենսուը այլ հարցերի շուրջ կրկին լինի:

Արփի Մախսուդյան

Մեկնաբանել