iOS 8-ն արդեն ենթակա է բեռնման

iOS 8 օպերացիոն համակարգն արդեն հասանելի է Apple-ի շարժական գաջեթների համար։ Համակարգը, ինպես հաղորդում է TechCrunch-ը, հնարավոր է բեռնել և տեղադրել գաջեթներում ինչպես «օդային» ճանապարհով (WiFi-ի միջոցով), այնպես էլ iTunes-ի միջոցով։ Այդուհանդերձ, պետք է պատրաստ լինել բեռնման ու տեղադրման տեմպին. բավական մեծ է նրանց թիվը, որոնք ժամ առաջ ցանկանում են թարմացնել իրենց գաջեթները։