Happy թեհրանցիներին՝ մտրակի 91 հարված

Իրանում դատարանը վեց իրանցիներին, որոնք նկարահանվել են ամերիկացի երգիչ Ֆարել Ուիլիամսի Happy երգի հիման վրա պատրաստված տեսահոլովակում, պայմանական մեկ տարի ազատազրկման է դատապարտել և մտրակի 91 հարվածի: Այս մասին հայտարարել է նրանց փաստաբանը, հաղորդում է BBC-ն: Նրանք տեսահոլովակում նկարահանվելու համար ձերբակալվել էին մայիսին, այնուհետ ազատ էին արձակվել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Twitter-ում գրառում կատարելուց հետո:

Իրանում իսլամական օրենքները արգելում են հակառակ սեռի ներկայցուցիչներին միմյանց հետ պարել, իսկ կինը առանց հիջաբի չի կարող երևալ հանրային վայրերում, մինչդեռ տեսահոլովակում նկարահանված աղջիկները առանց հիջաբի են:

Դատարանի որոշումը քննադատության է ենթարկվել սոցցանցերում և իրավապաշտպան կամզակրեպությունների կողմից:

Մեկնաբանել