Լևոն Արոնյանը հաղթեց Վիշվանաթհան Անանդին. Բիլբաո

Իսպանական Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի վերջին տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդին: Լևոնից 46 քայլ պահանջվեց հնդիկ շախմատիստի դիմադրությունը կոտրելու համար: Այդուհանդերձ, Անանդը դեռ նախավերջին տուրում էր ապահովել չեմպիոնի կոչումը: Արոնյանը բավարվեց երկրորդ տեղով: Այսօր կայացած մյուս պարտիայում Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը հաղթեց Ռուսլան Պոնոմարյովին:

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը.

1. Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան)` 11 մ.

2. Լևոն Արոնյան (Հայաստան)` 10 մ.

3. Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)` 5 մ.

4. Ֆրանսիսկո Վալեխո Պոնս (Իսպանիա)` 5 մ.