Այսօր մեր պետականության արժևորման օրն է. Գարեգին Բ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին` ի Հայրենիս և ի Սփյուռս Անկախության տոնի առիթով:

Այսօր նվիրական օր է, մեր պետականության արժևորման օր, մեր ձեռքբերումների գնահատման, մեր լուսավոր ձգտումների, ապագայի հեռանկարների հաստատման օր:

Անկախ պետականությունը ազգերին և ժողովուրդներին հնարավորություն է ընձեռում ապրելու իրենց արժեքներով, կերտելու իրենց իդեալները, ազատորեն դրսևորելու իրենց հոգևոր ներուժն ու կարողությունները:

Զորացնենք մեր հոգիներում այս գիտակցությունն ու համոզումը և դարձնենք ուժ մեր հայրենիքի շուրջ համախմբված մնալու, ներկա դժվարությունները հաղթահարելու և մեր երկիրը շենացնելու համար, նաև ամրագրելու այն քրիստոնեական արժեքներն ու սկզբունքները, որոնցով ապրել ենք և ուզում ենք ապրել իբրև ազգ և հասարակություն»,- ասված է ուղերձում:

:

Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր հայրենիքը, ամրացնի մեր պետականությունը, խաղաղ ու ապահով պահպանի մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի: Առ Աստված ապավինությամբ, մեր ջերմ սիրով և ամուր հավատքով կառուցենք մեր նոր կյանքը ազատ մեր հայրենիքի հովանու ներքո:

Մեկնաբանել