Լոս Անջելոսի ակնաբուժների անվճար դասընթացներ՝ հայ մասնագետների համար

Երևանում սեպտեմբերի 22-ին մեկնարկած երկօրյա ակնաբուժական միջազգային 13-րդ համագումարի աշխատանքների ընթացքում առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի տնօրեն Թոմաս Լին քննարկել են համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Ինչպես հաղորդում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից՝ ճանաչված ակնաբույժը տեղեկացրել է, որ իրենց հիվանդանոցում մասնագետների տարբեր վերապատրաստումներ են իրականացվում։ Նեոնատալ բուժքույրերի վերապատրաստման չորս դասընթացներ թարգմանվել են հայերեն և տեղադրվել Հայկական ակնաբուժության նախագծի կայքում։ Բուժքույրերը կարող են առցանց անվճար օգտվել այդ դասընթացներից։

«Մենք կարող ենք մանկաբուժության վերաբերյալ բոլոր ուղղություններով տարվող վերապատրաստման դասընթացները նկարահանել և ձեր նախարարության հետ համագործակցելով` դրանք անվճար հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության մասնագետների համար»,- ասել է Թոմաս Լին։

Նա նշել է նաև, որ տպավորված է հայ մասնագետների պատրաստվածությունից։ «Նրանք իրենց գիտելիքներով չեն զիջում ամերիկյան և եվրոպական բժիշկներին»,- ասել է Լին։

Վահան Պողոսյանը նշել է, որ Հայկական ակնաբուժության նախագիծը և դրա շրջանակում Մանկական կուրության կանխարգելման գերազանցության եզակի կենտրոնի ստեղծումը պետության, միջազգային կառույցների, սփյուռքի և մասնավոր հատվածի համագործակցության արդյունք է։

Այնուհետ քննարկվել է Առողջության համաշխարհային կազմակերպության «Առողջություն 2020» ռազմավարականծրագրից բխողԿուրության կանխարգելման ազգային նոր ռազմավարության մշակման անհարժեշտության հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներ տանել։

Մեկնաբանել