25 դեկտեմբեր, 2020 21:23 Փաշինյանը նախաձեռնում է խորհրդակցություններ՝ 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ 25 դեկտեմբեր, 2020 21:12 Ադրբեջանում ուզում են 2021-ը «Խանքենդիի» տարի հռչակել ✓Իլհամ Ալիևը պատմել է, թե ինչպես է գրավվել Կուբաթլուն
✓Ադրբեջանում կոչ են արել 2021 թվականը «Խանքենդիի» տարի հռչակել
✓Ադրբեջանի ընդդիմության պնդմամբ՝ մայիս-նոյեմբեր ամիսներին քաղաքացիների եկամուտները նվազել են 21 տոկոսով
25 December, 2020 20:09 Crisis Group Calls for Bigger International Involvement in Nagorno Karabakh The International Crisis Group, a Brussels based think tank, released a report entitled ‘Improving Prospects for Peace after the Nagorno-Karabakh War.’ What does the report say? What is the situation after the end of the Karabakh War of last Fall? What would be the future or Armenians in the region? Here is an overview of the report.
25 դեկտեմբեր, 2020 19:18 ՁայնաZOOM. Հայաստանը՝ Ռուսաստանին սիրող երկրների եռյակում ՍիվիլՆեթը ներկայացնում է դեկտեմբերի 25-ի դրությամբ գլխավոր իրադարձությունները՝ համառոտ։
✓ Հայաստանը Ռուսաստանին սիրող երկրների եռյակում է
✓ Ռուսաստանը բյուջեից լրացուցիչ միջոցներ է հատկացրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության համար
✓ Ռուս զինծառայողները Ստեփանակերտի միջնակարգ դպրոցի աշակերտների համար «Խաղաղարարի» դաս են անցկացրել
✓ ԱԱԾ-ն հորդորում է ապօրինի փոխադրած զենք-զինամթերքը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին
25 December, 2020 18:35 War, Trauma, and Mental Health after the Karabakh War Since the end of the Karabakh War in November 2020, Armenian psychiatrists have plenty of work ahead of them.

25 դեկտեմբեր, 2020 18:03 GPS և միջազգային իրավունք. ինչպես է իրականացվում սահմանազատումը Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարությունից հետո մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը, որն իրականացվում է քարտեզների և GPS տեղորոշման համակարգի միջոցով։ Հատկապես վերջին գործիքի կիրառումը քննարկումների առիթ է դարձել՝ ենթարկվելով քննադատության փորձագիտական և քաղաքական շրջանակների կողմից։
25 դեկտեմբեր, 2020 15:48 Տնտեսական ակվիտության ցուցանիշը 11 ամսում նվազել է 7,2 տոկոսով Առաջին 11 ամիսներին անկում է եղել գլխավորապես հետևյալ որորտներում: Շինարարության ծավալը կրճատվել է 11,2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 13,5 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 13,6 տոկոսով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 12,4 տոկոսով: Արտահանումը նվազել է 5,2 տոկոսով, ներմուծումը՝ 15,9 տոկոսով:

25 դեկտեմբեր, 2020 15:05 Հայաստանի քաղաքների ամանորյա չարվող ծախսերը Տասնամյակների ընթացքում Երևանի Հանրապետության հրապարակում առաջին անգամ չեն վառվի ամանորյա տոնածառի լույսերը։ Պատճառը պատերազմն է։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարբեր համայնքներ որոշել են ամանորյա տոնակատարության համար նախատեսված գումարները չծախսել։

ՍիվիլՆեթը գրավոր հարցում է ուղարկել կառավարություն և խոշոր համայնքներ։ Այս պահին ութ հարցման պատասխան ենք ստացել, իսկ գործադիրից հայտնել են, որ երեսնօրյա ժամկետում կպատասխանեն։
25 դեկտեմբեր, 2020 14:51 ԱԱԾ-ն հորդորում է ապօրինի փոխադրած զենք-զինամթերքը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է Արցախի մարտերին մասնակցած և ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո «իրենց հետ Հայաստանի տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերն ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին»։ Ըստ ԱԱԾ-ի՝ դա օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանա անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ 25 դեկտեմբեր, 2020 14:02 Չավուշօղլուն և Լավրովը Սոչիում կքննարկեն Լեռնային Ղարաբաղում «բախումների վտանգի նվազեցումը» Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ 25 դեկտեմբեր, 2020 13:48 Եվ այդ անբարոն դո՛ւ ես, դո՛ւ ես, դո՛ւ ես… Դուք չե՞ք հասկանում, որ մահվան դուռն եք ուղարկել 2000-2001 թվականների մի ամբողջ սերունդ: Դուք գիտե՞ք, թե ինչ երազներ են տեսնում փրկվածները: Դուք գիտե՞ք, թե հոգեկան ինչ վիճակում են նրանց ծնողները, ինչպես են ամեն առավոտ արթնանում զոհվածների մայրերն ու քույրերը: Թե՞ դուք հոգի չունեք, ու ձեր կյանքի միակ իմաստը աթոռն է:

25 դեկտեմբեր, 2020 13:22 Նախարար Քերոբյանն ընդդեմ գործարար Քերոբյանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության դեկտեմբերի 24-ի նիստին կողմ արտահայտվեց զինծառայողների ապահովագրության հիմնադամին փոխանցվող դրոշմանիշային վճարների չափի ավելացմանը:

25 դեկտեմբեր, 2020 12:27 Պատերազմը փոխել է հայ-ռուսական հարաբերությունները. Lenta.ru-ի անդրադարձը  Այժմ Ղարաբաղում խաղաղությունն ու անվտանգությունն առաջին հերթին ապահովում է ռուս խաղաղապահների շնորհիվ, և Հայաստանում դա հասկանում են։ Ռուսաստանի դեմ դուրս գալը նշանակում է խաղաղապահ առաքելության դադարեցում, իսկ այդ խնդիրների կատարման համար սեփական ռեսուրսներ Հայաստանում չկա։ Դրա համար իշխանափոխության պարագայում էլ Երևանը կշարունակի «բարեկամությունը» Մոսկվայի հետ։ «Բայց դա կլինի բարեկամություն ծանր սրտով»:

25 դեկտեմբեր, 2020 10:44 Հրապարակվել է ևս 45 զոհված զինծառայողի անուն Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է պատերազմի ընթացքում զոհված ևս 45 զինծառայողի անուն։
Քյասինյան Հովհաննես Մանվելի, ծնվ 2001թԿամավորական Քյասինյան Մանվել Սամվելի, ծնվ 1977թԿամավորական Թորգոմյան Ռաֆայել Կարենի, ծնվ 1988թԿամավորական Մանուկյան Վաչագան Խաչիկի, ծնվ 1991թՀովհաննիսյան Թաթուլ Մխիթարի, ծնվ 2001թԶաքարյան Ազատ Նվերի, ծնվ 1998թԽաչատրյան Արա Էդգարի, ծնվ 2001թՀարությունյան Կարեն Հովիկի, ծնվ 2000թՂազարյան Հարութ Ահարոնի, ծնվ 2001թՆազարյան Գևորգ Սարգիսի, ծնվ 2002թՄարգարյան Գևորգ Արտյոմի, ծնվ 2002թՇաղոյան Էմիլ Վարուժանի, ծնվ 2000թՄելիքսեթյան Հակոբ Գագիկի, ծնվ 2000թՓուրթոյան Արտյոմ Շահենի, ծնվ 2001թՂազարյան Թաթուլ Լավրենտի, ծնվ 1978թՕհանյան Արմեն Միքայելի, ծնվ 1971թՀարությունյան Աղասի Արծրունի, ծնվ 1989թՎարդանյան Մեսրոպ Սերյոժայի, ծնվ 1990թԽաչատրյան Արամ Վահագնի, ծնվ 1980թՄնոյան Տիգրան Մանվելի, ծնվ 1997թԶաքարյան Անդրանիկ Սամվելի, ծնվ 2002թԹադևոսյան Կարապետ Սենիկի, ծնվ 1999թՀախվերդյան Ալիկ Դավիթի, ծնվ 2001թԳրիգորյան Մհեր Մուշեղի, ծնվ 2002թԱռաք
25 դեկտեմբեր, 2020 09:53 Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի դպրոցականների հետ անվտանգության պարապմունք են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները Ստեփանակերտի միջնակարգ դպրոցի աշակերտների համար «Խաղաղարարի» դաս են անցկացրել, հաղորդում է Ռուսաստանի ՊՆ-ի Զվեզդա հեռուստաալիքը։

24 December, 2020 22:47 Azerbaijan Adds Billions to Defense Budget Azerbaijan’s 2021 national budget intends to allocate more than $4 billion to the country's defense, national security, judiciary, and law enforcement agencies, which is a 16.3% increase from the 2020 budget, reports Turan news agency.

$2.7 billion of the total $4 billion will be allocated to the defense and security of the nation, which is 20.5% more than in 2020.

The total allocated funds in 2021 for these sectors will account for 23.4% of total expenditures, which is 2.5% more than in 2020.