Բավարիան նախապատրաստվում է նոր մեծ տրանսֆերի

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է բրիտանական London Evening Standard-ը։

«Բավարիան» այնքան էլ հաջող չի մեկնարկել այս մրցաշրջանում, և ակումբի ղեկավարությունն արդեն մտածում է մոտակա ժամանակներում թիմի կազմն ամրապնդելու մասին։ Մեսութ Օզիլն էլ վերջին շրջանում աչքի չի ընկնում լավ խաղով, և նա հաճախ ենթարկվում է լուրջ քննադատության։ Ֆուտբոլիստը բողոքում է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը հաճախ չի խաղում իր դիրքում։

Գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չի կարծում, թե «Արսենալը» կխոչընդոտի Օզիլի տրանսֆերին, եթե «Բավարիան» լավ փոխհատուցում առաջարկի։

Հիշեցնենք, որ Օզիլն այս տարի Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է Աշխարհի չեմպիոն։

Մեկնաբանել