Եվրադատարանի դատավորի ընտրությունը՝ կասկածելի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող  դատավորի առաջիկա ընտրությունների թափանցիկության հարցը կասկածի տակ են առնում «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության իրավաբանները։ Խնդրո առարկա հարցերին պատասխանել է արդարադատության նախարարի մամլո խոսնակը։