Լևոն Արոնյանը նահանջել է 5-րդ հորիզոնական. ՖԻԴԵ

ՖԻԴԵ-ն թարմացրել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը նախորդ հրապարակման համեմատ նահանջել է 3 տեղով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Նշենք, որ Լևոնը վերջին անգամ 2010 թ. սեպտեմբերին էր 3-րդ տեղից ցածր իջել: Լավագույն 100-յակում տեղ են գտել ևս 4 հայ գրոսմայստեր` Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը և Վլադիմիր Հակոբյանը:

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը: Նորվեգացուն ընդհուպ մոտեցել է Ֆաբիանո Կարուանան, ով անհավանական արդյունք գրանցեց վերջերս կայացած Sinquefield Cup շախմատային գերմրցաշարում: Լավագույն եռյակը եզրափակում է Վեսելին Թոփալովը:

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 2863

2. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) – 2844

3. Վեսելին Թոփալով (Բուլղարիա) – 2800

4. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – 2797

5. Լևոն Արոնյան (Հայաստան) – 2793

6. Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) – 2785

7. Անիշ Գիրի (Հոլանդիա) – 2768

8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – 2767

9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – 2764

10. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) – 2764

53. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) – 2690

64. Հրանտ Մելքումյան (Հայաստան) – 2678

93. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան) – 2657

94. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան) – 2657

Մեկնաբանել