Զինեդին Զիդանը կարող է պաշտոնանկ արվել

Ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի գլխին «սև ամպեր» են կուտակվում։ Նա կարող է պաշտոնանկ արվել Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի՝ «Կաստիլյայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասի հաղորդում է իսպանական El Mundo Deportivo-ն։

Նույն աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է «Կաստիլյայի» արդյունքներից այս մրցաշրջանում։ Առայժմ ֆրանսիացին ունի վստահության որոշակի պաշար, բայց անհաջողությունների շարունակման դեպքում նա իր պաշտոնում չի կարողանա երկար մնալ։

Տեղեկացնենք, որ «Կաստիլյան» հանդես է գալիս Իսպանիայի երրորդ դիվիզիոնում։ Այս մրցաշրջանում «Կաստիլյան» 20-րդ հորիզոնականում է՝ իր հաշվեկշռում ունենալով միայն 3 միավոր։

Մեկնաբանել