Հոկտեմբերի 1-ին ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները դիմեցին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին «Շրջանառության հարկի մասին» օրենքի շտապ քննարկում կազմակերպելու պահանջով: Սեյրան Սարոյանն էլ առաջարկեց հարցն առանց քննարկելու լուծել հօգուտ ժողովրդի։
-
Վրաստանում նախկին իշխող կուսակցությանը պատժելու հանձնաժողով են ստեղծում
Վրաստանի իշխող Վրացական երազանք կուսակցությունը ստեղծել է նախկին իշխող Միացյալ ազգային շարժում կուսակցությանը (ՄԱՇ) պատժելու հանձնաժողով։ Չորեքշաբթի Վրաստանի խորհրդարանի 83 պատգամավոր աջակցել է «2003-2012 թթ. քաղաքական վարչակարգի պաշտոնյաների գործունեության վերաբերյալ փաստահավաք հանձնաժողովի» ստեղծմանը։ ՄԱՇ-ը, որը մասնակցել է 2024-ի հոկտեմբերի ընտրություններին՝ որպես «Միասնություն-Ազգային շարժում» խմբավորում՝ Ստրատեգի Աղմաշենեբելի կուսակցության կողքին, երկիրը կառավարել է 2003-2012 թթ.: 2024-ի ընթացքում Վրացական երազանքը բազմիցս խոստացել է պատժել ՄԱՇ-ին՝ կուսակցությանը մասնավորապես մեղադրելով 2008-ի օգոստոսյան պատերազմը հրահրելու և սկսելու մեջ։ Կուսակցությունից հայտնել են, որ ժամանակավոր քննչական հանձնաժողովը ստեղծվելու է երեք ամիս ժամկետով, սակայն դրա ժամկետը կարող է երկարացվել մինչև վեց ամիս։ Ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովն ստեղծման օրվանից […]
-
Թրամփը Գազայի հարցում կարող է գործարքի գնալ առանձին արաբական երկրների
ԱՄՆ-ն Գազայի հարցում կարող է գործարքի գնալ արաբական երկրների հետ, եթե արաբական աշխարհը չմիավորվի. ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի փորձագետ Սերգեյ Մելքոնյանը։ Այդ համատեքստում փորձագետն անդրադառնում է նաև Իրանի գործոնին՝ նշելով, որ Թեհրանը չնայած ծանր գնին, պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ-ի հետ։
-
Դատախազը 6 տարի պահանջեց «Դ-20 դիվիզիոնի» գործով մեղադրվող Ջալալ Հարությունյանի
Այսօր՝ փետրվարի 6-ին, Սյունիքի մարզի դատարանում դատախազը 6 տարի պահանջեց «Դ-20 դիվիզիոնի» գործով մեղադրվող՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի համար։ Լուրը ՍիվիլՆեթին հայտնեց Հարությունյանի փաստաբան Անդրանիկ Մնացականյանը։ «Նման խիստ պատիժ չպիտի լինի, ուժի մեջ մտնելու դեպքում այն վիճարկելու ենք»,- ասաց նա։ Ջալալ Հարությունյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանը փոխանցեց, որ դատարանը վերջնական դատական վճիռ կկայացնի վաղը․ «Որոշ ժամանակ անց մենք մամուլի ասուլիս կհրավիրենք ու կվերլուծենք այդ մեծ գործը»։ Հունվարի 15-ին Սյունիքի մարզի դատարանի դատավոր Գարիկ Աբելյանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ […]
-
Իրանի դեսպանը մեկնաբանել է հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթուղթը
«ՀՀ իշխանություններն իրանական կողմին հստակ ասել են, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը դեմ չէ ՀՀ-Իրան հարաբերություններին». այս մասին փետրվարի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «ՀՀ իշխանություններն ընդգծել են, որ չեն ձեռնարկի քայլեր, որոնք կվնասեն հայ-իրանական շահերը և Իրանի շահերին», – ասել է դեսպանը։ Նա շարունակել է, թե Իրանին և Հյաաստանին մշտապես հաջողվել է հարաբերությունները հեռու պահել ԱՄՆ-ի կողմից կիրառվող առավելագույն ճմնշումների ազդեցությունից։ «Մեր և ՀՀ իշխանությունների միջև փոխադարձ ըմբռնում կա, մեր հարաբերություններն օգտագործվում են ի շահ մեր երկրների և ժողովուրդների։ Այս փոխադարձ ըմբռնումը մեզ օգնում է, որ առաջ մղենք մեր հարաբերությունները», – ընդգծել է դեսպանը։ […]
-
Թավրիզում ՀՀ հյուպատոսության շենքն արդեն վարձակալված է, սպասում ենք բացման
ՀՀ կառավարությունը Թավրիզում շենք է վարձակալել գլխավոր հյուպատոսարանի համար, այժմ սպասում ենք գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքների մեկնարկին. փետրվարի 6-ի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ՍիվիլՆեթի Հասմիկ Հովհաննիսյանի հարցին ի պատասխան։ «Մեր կողմից որևէ խոչընդոտ չկա։ Պաշտոնապես մեր հայաձայնությունը հայտնել ենք ՀՀ կառավարությանը։ Ես կարծում եմ, որ գլխավոր հյուպատոսության հիմնումը կօգնի երկու երկրների միջև մշակութային, առևտրային և տնտեսական հարաբերությունների զարգացմանը», – ասել է դեսպանը։ Իրանում հյուպատոսություն բացելու մասին որոշումն ընդունվել է 2024 թվականի ապրիլի 25-ի ՀՀ կառավարության նիստում։ 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Իրանը Կապանում բացեց իր առաջին հյուպատոսարանը Հայաստանում։ Այդ քայլը հետևեց 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի […]
-
«Ակնկալում ենք կառավարության միջամտությունը». ԶՊՄԿ-ի գործադուլի ներկայացուցիչ
«Նվազագույն աշխատավարձերը պետք է բարձրացվեն 120-150 հազար դրամով, հատկապես այն հատվածում, որտեղ մարդիկ շատ ցածր աշխատավարձ են ստանում և ներգրավված են արտադրական պրոցեսներում». ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների մի մասի գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։ ԶՊՄԿ-ում արդեն մեկ շաբաթ է, ինչ աշխատակիցները գործադուլ են անում, որին, ըստ Մխիթարյանի, միացել է աշխատակիցների 53 տոկոսը՝ հիմնականում արտադրական պրոցեսներում ներգրավված բանվորները։ Երկու կողմերի դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա, և իրավիճակը, ինչպես նշում է Վահե Մխիթարյանը, փակուղային է՝ չնայած կոմբինատի ղեկավարության հետ տեղի ունեցած երկու հանդիպումներին: Գործադուլավորները հույս ունեն, որ պետությունը՝ որպես կոմբինատի 22 տոկոս բաժնետեր, կմիջամտի իրավիճակի […]
-
«Ի՞նչ եք ակնկալում, որ Իրանն անի». դեսպանը՝ հնարավոր հարձակման դեպքում
«Միայն Հայաստանն ու Իրանն են, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում միատեսակ մոտեցում ունեն։ Միայն Իրանն է, որ աջակցում է ՀՀ-ին՝ դեմ հանդես գալով «Զանգեզուրի միջանցքին». փետրվարի 6-ի ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Լրագրողի հարցին, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանը, դեսպանը հարցով պատասխանեց. «Դուք ի՞նչ եք ուզում, որ Իրանն ի՞նչ անի։ Ի՞նչ եք ակնկալում, որ Իրանն անի»։ Այնուհետև նշեց, որ իրենք կողմնակից են հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով և երկխոսության միջոցով։ «Մենք դեմ ենք ուժի կիրառման միջոցով տարածաշրջանային խնդիրները լուծելուն։ Մենք մեր բոլոր ջանքերը կգործադրենք, որ տարածաշրջանը չմտնի նոր լարված վիճակի […]