Հայաստանում ընտանեկան բռնությունը լուրջ խնդիր է։ Չնայած բռնության ենթարկվողների թվի աճին և գրանցված մահերին` կառավարությունը չի շտապում հանդես գալ ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման նախաձեռնությամբ:
-
Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտոնակցի հետ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Պապիկյանի Հնդկաստան այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպմանը նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։ Այցի ընթացքում Պապիկյանը հանդիպել է նաև Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ։ Հայ-հնդկական ռազմական համագործակցությունն ակտիվացել է 2021-ին Հայաստանի հանրապետության սուվերեն տարածքներ ադրբեջանական զինուժի ներխուժումներից հետո: Հայաստանը հնդկական սպառազինության խոշոր ներկրողներից է։
-
Փաշինյանը Փարիզում մասնակցել է Արհեստական բանականության գագաթնաժողովի լիագումար նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 11-ին Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և մի շարք այլ երկրների առաջնորդներ ու կառավարությունների ղեկավարներ: Միջոցառման լիագումար նիստից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը: Վարչապետը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել միջազգային գործընկերների հետ: Մասնավորապես, վարչապետը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ զրույցում մտքեր է փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման շուրջ: Իռլանդիայի վարչապետ Միխոլ […]
-
ԱԺ-ն քննարկեց ԵՄ անդամակցության օրինագիծը, որը «չի ենթադրում ԵՄ անդամակցության
Ազգային ժողովի նիստում այսօր քննարկվեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը կառավարությունը հաստատել էր հունվարի 9-ին։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, որ օրինագծի ընդունումը չի ենթադրում ԵՄ-ին ՀՀ անդամակցության հայտ, բայց այն ամրագրում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ կիրարկումը։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերին և ուժի մեջ է մտել 2021-ի մարտին։ «2022-ից Հայաստանում տեղակայված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է»,- ասաց Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ ԵՄ […]
-
Հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11,500 արցախցի
2025-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,397 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 14,871-ը: Այսինքն, 2020-ի և հատկապես 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 11,526 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։ Հեռացող արցախցիների ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև վերադարձող արցախցիների թիվը։ Վերջին ամիսներին դրական որոշակի միտում կա (տե՛ս գրաֆիկը)՚ Ապրիլին բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի համար նախատեսված 50,000 դրամ (40+10,000) աջակցությունը կդառնա 40,000 դրամ և կտրամադրվի միայն առանձին խմբերի։ Ենթադրվում է, որ սա ազդեցություն կունենա միգրացիայի տեմպերի վրա։ 2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, […]
-
Բաքվում գործող «Ռուսական տունը» փակվեց
Բաքվում գործող «Ռուսական տունը» փակվել է, շենքի՝ ռուսերեն գրությամբ ցուցանակը՝ ապամոնտաժվել։ Բաքվի «Ռուսական տան» տարածած հաղորդագրությունում նշվում է, որ կազմակերպությունը փակվել է Ադրբեջանի արտգործնախարարության պահանջով։ Ավելի վաղ Ադրբեջանը ռուսական կողմին տեղեկացրել էր, որ ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը՝ «Ռուսական տունը», որպես իրավաբանական անձ գրանցում չունի Ադրբեջանում՝ ի խախտումն Ադրբեջանի օրենսդրության: Փետրվարի 3-ին Բաքուն նոտա էր հղել Մոսկվային՝ Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին։ Հունվարի 28-ին Ռուսաստանի ԱԳՆ էր կանչվել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը «ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական մի շարք հրապարակումների, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվության արշավի առնչությամբ»: Ռուսական կողմին մասնավորապես զայրացրել էր Baku TV-ի ռեպորտաժը, որում ադրբեջանցի լրագրողը պնդել էր, թե […]
-
Փաշինյանի նոր հոդվածը և դրա թիրախային լսարանը
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են Նիկոլ Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ և դրա արդյունքները։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ «Արմենպրեսի» կայքում Փաշինյանի հրապարակած հոդվածին։
-
Եթե մենք պատմությունից դասեր առնեինք, գաղափարապես դաշնակցական չէինք լինի. Փաշինյան
Եթե մենք ի վիճակի լինեինք մեր պատմությունից դասեր առնել, մենք գաղափարապես դաշնակցական չէինք լինի. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը երկուշաբթի երեկոյան: Փաշինյանն ասել է, թե Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, և «այն մենք անվանում ենք իրական Հայաստանի գաղափարախոսություն»։ «Այդ գաղափարախոսությանությունը հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունը 29,743 քառակուսի կիլոմետրով պետություն է, դա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, որն ունի մեկ խնդիր և մեկ նպատակ՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունը և ուրիշ նպատակ Հայաստանի Հանրապետությունն իր առաջ չի դնում»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով` «Հայաստանի Հանրապետությունն այն հայրենիքն է, որը մենք […]
-
Հայաստանը պետք է համակարգային վերանայումներ անի, այլապես կոռուպցիայի իրավիճակը գնալով
Հայաստանը պետք է լուրջ և համակարգային վերանայումներ իրականացնի հակակոռուպցիոն պայքարում, հակառակ դեպքում իրավիճակը գնալով կվատանա։ Կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ հրավիրված քննարկմանն այս մասին հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունն այսօր հրապարակել է 2024-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի զեկույցը, որտեղ Հայաստանի ցուցանիշը չի փոխել՝ 47 միավոր։ Այս առթիվ Երևանի հյուրանոցներից մեկում կազմակերպվել էր պանելային քննարկում։ Հոկտանյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանն այժմ լճացման փուլում է։ «Թավշյա հեղափոխությունից հետո եղավ կտրուկ աճ։ Այդ երկու տարիների ընթացքում Հայաստանը համաշխարհային առաջատարներից էր, սակայն դրանից հետո մենք հայտնվեցինք լճացման փուլում, որում գտնվում էինք նաև հեղափոխությունից առաջ։ Մի տարբերությամբ, որ ներկայում […]