Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 3-ին բացվել է եռօրյա«ԴիջիԹեք էքսպո-2014» 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը, ո տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը :
Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը շրջել է արդեն ավանդական դարձած «ԴիջիԹեք էքսպո» ցուցահանդեսի բաժիններում, որտեղ մասնակից շուրջ 130 ընկերություններ ներկայացրել են իրենց առաջարկները՝ հեռահաղորդակցության և ցանցային, համապարփակ ինժեներական, տեխնոլոգիական, ծրագրային, վեբ և այլ լուծումներն ու ծառայությունները: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ նրանց գործունեության, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի մասին:
Նախատեսվում է, որ այս ԴիջիԹեքը կունենա ավելի քան 30,000 այցելու՝ նախորդ տարվա 25,000-ի փոխարեն: Էքսպոյի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: