Կանցկացվի հայկական գրադարանների երրորդ միջազգային համաժողովը

Հայկական գրադարանների երրորդ միջազգային համաժողովը՝ «Անցյալի պահպանություն՝ հանուն ապագայի» խորագրով տեղի կունենա հոկտեմբերի 6-7-ը, հաղորդում են Մայր Աթոռի մամլո դիվանից: Այն կանցկացվի մշակույթի նախարարության, Մայր Աթոռի և Հայաստանի ազգային գրադարանի աջակցությամբ:

Համաժողովի ընթացքում կլինեն քննարկումներ երեք հիմնական թեմատիկ ուղղություններով՝ գրքափոխանակության կազմակերպում հայագիտական հաստատությունների միջև, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, Հայկական տպագիր ժառանգության էլեկտրոնային շտեմարանների ստեղծում`հայ հնատիպ գրքի համահավաք շտեմարանի ստեղծում, հայ պարբերական մամուլի համահավաք շտեմարանի ստեղծում:

Համաժողովին անդրադարձ կկատարվի նաև հայկական գրադարաններում և հայագիտական կենտրոններում հայ հնատիպ գրքերի առկայությանը, եզակի հավաքածուների թվայնացման ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքներին, հավաքածուների էլեկտրոնային մատենագիտական նկարագրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, հայագիտական հավաքածուների տեսանելիությանը համացանցում, հազվագյուտ հավաքածուների պահպանման ու վերականգնման հարցերին։

Մեկնաբանել