Բարսելոնան մարզաշապիկի վրա գովազդի համար պահանջում է տարեկան 50 միլիոն եվրո

«Բարսելոնան» մտադիր է վերանայել Qatar Sports Investment ընկերության հետ տիտղոսային հովանավորի պայմանագիրը։ Ինչպես տեղեկացնում է իսպանական AS մարզական կայքը, կատալոնական ակումբում դժգոհ են արաբական ընկերությունից ստացվող ցածր եկամուտներից։

Ներկայում «Բարսելոնան» Qatar Sports Investment-ից տարեկան ստանում է 30 միլիոն եվրո, մինչդեռ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը այս տարի չի մասնակցում եվրոպական ակումբային որևէ մրցաշարի, երկու հովանավորներից ստանում է տարեկան 150 միլիոն եվրո։

«Բարսելոնան» նոր պայամանագրով պատրաստվում է ավելի մեծ առավելություններ տալ տիտղոսային հովանավորին, սակայն ցանկանում են դրա դիմաց տարեկան ստանալ 50 միլիոն եվրո։