ԱՄՆ-ի իշխանությունները Ռուսաստանին պաշտոնապես զրկել են առևտրային արտոնություններից: Այս մասին վկայում է Սպիտակ տան կայքում հրապարակված փաստաթուղթը:
Վաշինգտոնի կարծիքով` Ռուսաստանը «տնտեսապես բավականին զարգացած է և մշտապես բարելավում է առևտրային մրցունակությունը», այդ իսկ պատճառով արտոնյալ մոտեցումներից օգտվելու կարիք չունի:
Արտոնությունների համակարգը գործում է 1964թ.-ից և ստեղծվել է զարգացող երկրներին օգնելու նպատակով: Համակարգը ներառում է մի շարք նորմեր, որոնց համաձայն կարգավորվում է զարգացած երկրների կողմից զարգացող երկրներին սակագնային արտոնությունների տրամադրումը:
Այն մասին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է Ռուսաստանին զրկել մի շարք առևտրային արտոնություններից, հայտնի էր դարձել դեռևս 2014-ի մայիսին:
«Չնայած նրան, որ արտոնություններից զրկելը անմիջականորեն կապված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների հետ՝ այսպիսի որոշման կայացումը առավել տեղին է ներկա փուլում»,- մայիսի 7-ին Կոնգրեսին հղած իր նամակում պարզաբանել էր Օբաման: