ԵՊՀ ուսանողների հետ կանցկացվեն հրաձգություն դասընթացներ

Պաշտպանության նախարարի կարգադրությամբ, ինչպես նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի 2013-2014թ. համագործակցության պլանի համաձայն, ԵՊՀ ուսանողների հետ կանցկացվեն հրաձգություն դասընթացներ:

Ինչպես հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 5-ին ԵՊՀ շուրջ 30 ուսանողի հետ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կկազմակերպվի անվտանգության կանոնների, հրաձգային զինատեսակների վերաբերյալ հրահանգչական-մեթոդական պարապմունք: Հաջորդ օրը ԵՊՀ ուսանողները Նուբարաշենի հրաձգարանում կանցկացնեն գործնական հրաձգության ստուգողական վարժություններ:

Համագործակցության նպատակն է ամրապնդել համալսարան-բանակ կապը և բարելավել ուսանողների կրակային պատրաստության մակարդակը:

Մեկնաբանել