Հայաստանի անդամակցումը Եվրասիականին չի փոխի հայ-վրացական հարաբերությունները

11cff95549dfa823add211ec4e6950a9_25108Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը չի փոխի հայ-վրացական հարաբերությունները: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին Հայաստանի իր պաշտոնակից Գալուստ Սահակյանի հետ Թբիլիսիում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: Սահակյանը երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է մեկնել հոկտեմբերի 6-ին:

«Մենք ևս մեկ անգամ հաստատել ենք, որ չնայած Վրաստանը եվրաինտեգրման ճանապարհին է կնագնել, իսկ Հայաստանտ, ելնելով իր շահերից և ինքնիշխան իրավունքից, մտադիր է անդամակցել Եվրասիական միությանը, մեր երկու երկրների միջև հարաբերությունները չեն փոխվի դեպի վատը: Ընդհակառակը՝ մենք պայմանավորավել ենք պաշտպանել մերս մյուսի շահերը այդ կառույցներում»,- ասել է Ուսուպաշվիլին:

Հանդիպմանը քննարկվել են նաև առևտրա-տնտեսական, տրանսպորտային հարաբերություններին առնչվող հարցեր: Սահակյանը կհանդիպի նաև Վարստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Կառավարությունը հոկտեմբերի 2-ի նիստին հավանություն է տվել  Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի նախագծին:

Պայմանագրի տեքստը հրապարակվել էր սեպտեմբերի 25-ին:

Աստանայում մայիսի 29-ին ստորագրվել էր Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ․ հունվարի 1-ից: Փաստաթուղթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ստորագրել էին երեք երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Մայիսի 29-ին Աստանայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը։

Հուլիսի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս էր հայտնել, որ «Հայաստանը ամենամոտ ապագայում կդառնա Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ»։

Ռուսաստանի կառավարությունն օգոստոսին հաստատել է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որը ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը։ Ռուսաստանից բացի` պայմանագիրը պետք է հաստատեն նաև Ղազախստանի և Բելառուսի կառավարությունները։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը` օգոստոսի 26-ին Մինսկում Մաքսային միության պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հոկտեմբերի 10-ին կայանալու են բանակցություններ, որոնց շրջանակում ծրագրվում է լուծել Հայաստանի և Ղրղզստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը։

Սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում իր դասախոսության ընթացքում հայտարարել է, որ «Հայաստանն ընթացիկ տարում պատրաստվում է միանալ Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրին, որը նոր հեռանկարներ կբացի մեր տնտեսության հետագա զարգացման համար, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար»: