Բաքուն բողոքում է Բուրգ Լե Վալանսի և Շուշիի բարեկամության դեմ

Բուրգ Lե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեի հոկտեմբերի 5-ին Շուշի այցը հակասում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ֆրանսիայի միջնորդական գործունեությանը, ասված է Ադրբեջանի արտգործանախարարության հայտարարության մեջ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը: Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևի խոսքով՝ «քաղաքապետի այցը Ադրբեջանի գրավյալ տարածքներ անօրինական է»:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Մուրիեի այցի շրջանակում Շուշիի և Վալանսի միջև Բարեկամության հռչակագիր էր ստորագրվել, որը նպատակ ունի նպաստել երկու քաղաքների միջև հարաբերությունների զարգացմանը և խթանել համատեղ ծրագրերի իրականացումը կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական կառավարման ոլորտներում։

«Վալնասի քաղաքապետի կողմից չճանաչված և անօրինական ռեժիմի հետ որևէ փաստաթղթի ստորագրումը հակասում է Ֆրանսիայի օրենսդրությանը, ինչպես նաև այդ երկրի՝ որպես Մինսկի խմբի համանախագահի միջնորդական գործունեությանը: Նման անօրինական գործողությունը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, սադրանք է Ֆրանսիայի կառավարության դեմ՝ Հայաստանի և հայկական սփյուռքի ազդեցության վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել