Սուրիկ Խաչատրյանից ահաբեկված դատարանը

Սյունիքի մարզի դատարանում քննվում է Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013թ․ հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայր Արտակ Բուդաղյանի գործը, որը մեղադրվում է սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։ Բուդաղյանների ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը ՍիվիլՆեթին պատմեց դատարանում տիրող վախի մթնոլորտի մասին։