Գրականության Նոբելը` ֆրանսիացի Պատրիկու Մոդիանոյին

2014թ. գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել ֆրանսիացի 69-ամյա գրող Պատրիկու Մոդիանոն: Ինչպես տեղեկացնում է մրցանակի պաշտոնական կայքը, մրցանակը հեղինակին շնորհվել է Հոլոքոստին նվիրված ստեղծագործություններում վեպերում «հիշողության արվեստի» համար:

Մոդիանոն իր ստեղծագործական ուղին սկսել է 1968թ. «Աստղի հրապարակ» վեպով:

113-րդ Նոբելյան շաբաթը Շվեդիայում մեկնարկել է հոկտեմբերի 6-ին։ Ավանդույթի համաձայն՝ առաջինը հայտարարվել էին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի մրցանակակիրները: Ֆիզիկայի ոլորտում 2014թ․ Նոբելյան մրցանակը շնորհվել է կապույտ լուսադիոդների (LED) հայտնագործման համար՝ ճապոնական Նագոյա համալսարանի գիտնականներ Իսամու Ակասակիին և Հիրոշի Ամանոյին ու Կալիֆոռնիայի համալսարանի (Սանտա Բարբարա) գիտնական Շուջի Նակամուրային։ Քիմիայի ոլորտում 2014թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի պրոֆեսորներ Էրիկ Բետսիգին ու Ուիլյամ Մերներին և գերմանացի հետազոտող Շտեֆան Հելին ՝ գերֆլուորեսցենտիկ մանրադիտակի մշակման աշխատանքի համար:

Հոկտեմբերի 10-ին հայտնի կդառնա խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը:

Նոբելյան դափնեկիրներն իրենց մրցանակները կստանան դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։ 2014թ․ Նոբելյան մրցանակի չափը կկազմի 8 մլն շվեդական կրոն՝ $1,2 մլն։

Մեկնաբանել