Գլխավոր դատախազն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են Մարտի 1-ը

8208_bԳլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առընչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել Մարտի 1-ի գործի քննությանը, ինչպես նաև Հայաստանում անչափահասների և կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված առկա օրենսդրական խնդիրներին: Հանձնակատարի խնդրանքով գլխավոր դատախազը անդրադարձել է նաև քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման հետ կապված հարցերին:

Քննարկվել է Հայաստանի պետական սահմանի մի շարք տեղամասերում արձանագրված միջադեպերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, ներառյալ հոդված 389-ը (Միջազգային ահաբեկչություն), հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին միջազգային փորձագետների մասակցության հարցը, ինչպես նաև հանձնակատարի գրասենյակի հնարավոր ներգրավվածությունը նման միջադեպերի քննությանը:

Գլխավոր դատախազը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կառավարության ներկայացուցիչ: Երկուստեք կարևորվել է փոխգործակցությունը միջազգային տարբեր ատյաններում:

Մեկնաբանել