Եվրո 2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ միևնույն I խմբում հանդես եկող Ալբանիայի ընտրանին, որն առաջին տուրում սենսացիոն հաղթանակ էր տարել Պորտուգալիայի նկատմամբ, այսօր Դանիայի հետ խաղում նույնպես մոտ էր հաղթանակին. խաղավարտից 10 րոպե առաջ տանտերերն առջևում էին 1:0 հաշվով, սակայն 81-րդ րոպեին դանիացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Թիմերը մեկական միավոր վաստակեցին և այս պահին 4-ական միավորով գլխավորում են I խումբը:
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Հայաստանի ընտրանին «Հանրապետական» մարզադաշտում նույն 1:1 հաշվով էր ավարտել Սերբիայի հետ հանդիպումը: Այժմ մեր հավաքականը 1 միավորով ընթանում է նախավերջին 4-րդ տեղում, սերբերը նույնքան միավորով 3-րդն են, իսկ Պորտուգալիան դեռ միավոր չունի: Նշենք, որ Պորտուգալիան և Սերբիան մեկական հանդիպում պակաս են անցկացրել: