Բաքվում IREX-ի գրասենյակի փակումը հարված կլինի ժողովրդավարությանը. պետքարտուղարություն

us-state-department-buildingԱմերիկյան IREX հասարակական կազմակերպության որոշումը՝ դադարեցնել իր գործունեությունն Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների ճնշումների ներքո, վնաս կհասցնի Ադրբեջանում ժողովրդավարության առաջընթացին: Այս մասին Radio Liberty-ին («Ազատություն» ռադիոկայան) հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

«Մենք բարձր ենք գնահատում IREX-ի աջակցությունը անկախ, պրոֆեսոինալ լրատվամիջոցների աջակցության և մարդկանց միջեւ շփումներ հաստատելու հարցում: Ադրբեջանում IREX-ի փակումը հարված է այդ կարևոր աշխատանքին»,- ընդգծել է պետքարտուղարության պաշտոնյան:

IREX-ը Ադրբեջանում իր գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարել է սեպտեմբերի 30-ին: Կազմակերպությունը Ադրբեջանում գործում էր 1998թ.-ից:

ԱՄՆ պաշտոնատար անձինք «հասկանում են», որ IREX-ը նման որոշում է կայացրել «Ադրբեջանի կառավարության կողմից ճնշումներից հետո», ներառյալ «ոստիկանության շրջայցը կազմակերպության գրասենյակ», գրում է Radio Liberty-ն:

Սեպտեմբերին Ադրբեջանի իրավապահ մարմինները ներխուժել էին կազմակերպության գրասենյակ, բռնագրավել համակարգիչներն ու փաստաթղթերը: Հուլիսի 31-ին սառեցվել էին IREX-ի բանկային հաշիվները:

Մեկնաբանել