Բեռնար Շալանդ. Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին

28bkysvbq7275GT14GfekPkDXJ

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականը երեկ  0։3 խոշոր հաշվով պարտություն է կրել Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղում։ Այս հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

  – Ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը:

– Ինչպես երեկ նշեցի, գիտեի, որ շատ բարդ հանդիպում է սպասվում: Արդյունքից զարմացած չեմ. իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, ես հպարտ եմ նրանցով: Կարողացան նույնիսկ գոլային պահեր ստեղծել…

 – Հովհաննես Համբարձումյանը, փոխարինման մտնելով խաղաց ավելի առաջ քաշված. ինչպե՞ս եք գնահատում նրա խաղը:

– Նախ պետք է ասեմ, որ ունեի հարձակման գիծն ուժեղացնելու այլ տարբերակներ, սակայն Համբարձումյանն ակումբային մակարդակով հիանալի հարձակվողական ունակություններ է ցուցաբերել: Մյուս կողմից էլ, պետք է ուժեղացվեր պաշտպանությունը, քանի որ թարմ Վալբուենան վտանգ էր ներկայացնում:

– Ձեզ համար ի՞նչ նոր բան բացահայտեցիք:

– Նախևառաջ հիմնական դասը, որ քաղեցի, հերթական անգամ համոզվելն էր, որ պետք է ապավինել թիմային, կոլեկտիվ խաղին: Համախմբված խաղը կտա իր արդյունքը:

 – Հավաքականում իր նորամուտը նշած Արտյոմ Սիմոնյանի խաղի վերաբերյալ ի՞նչ կասեք: 

– Տեխնիկական առումով Սիմոնյանի խաղից գոհ եմ. նա նաև լավ էր գործում պաշտպանողական գործողություններում: Նա բարձր մակարդակում շատ բան ունի ապացուցելու: