Վիճելի դրվագների կրկնության դիտումն իսկական աղետ կլինի ֆուտբոլի համար. Պլատինի

michel-platini-ist-der-praesident-der-uefa-

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին իտալակա լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ խաղերի ժամանակ վիճելի դրվագների տեսագրության կրկնությունն իսկական աղետ կդառնա ֆուտբոլի համար: Նախկինում հաղորդվել էր, որ Իտալիայի ֆուտբոլային առաջնության բարձրագույն լիգան` Ա Սերիան կարող է դառնալ նման փորձարկման դաշտ:

«Կրկնությունները զգալի կդանդաղեցնեն խաղը: Խաղերն անընդհատ կդադարեցվեն տեսագրությունները դիտելու համար: Ես հույս ունեմ, որ տեսագրությունների կրկնությունները ֆուտբոլում տեղ չեն ունենա: Դրանց ներմուծումն իսկական աղետ կդառն ֆուտբոլի համար», – ասել է Պլատինին:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել էր, որ կրկնությունների համակարգը կարող է ներմուծվել 2015 թվականից սկսած: Մարզիչները հնարավորություն կունենան խաղի ժամանակ մեկ-երկու անգամ դիմելու մրցավարին վիճելի դրվագի կրկնությունը դիտելու համար: Սպասվում է, որ այդ համակարգը կարող է փորձարկվել 2015 թվականին Նոր Զելանդիայում կայանալիք մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության ժամանակ: