Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով

10.16Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 16-17-ին, 18-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ անձրև, հաղորդում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-20-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Երևանում՝ հոկտեմբերի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն:

Հոկտեմբերի 18-ի ցերկը, 19-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:

Մեկնաբանել