«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ) – Հայաստանը» իրականացրել է հետազոտություն՝ գնահատելով Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում երջանկության վրա ազդող սոցիալ-տնտեսական գործոնները։
Գնահատման արդյունքները ցույց են տվել, որ առողջական վիճակը, ամուսնական կարգավիճակը, կրոնը և պարտքի առկայությունը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում տնային տնտեսության երջանկության վրա ազդող վիճակագրորեն նշանակալի գործոններ են։ Ադրբեջանում և Վրաստանում երջանկության վրա ազդող վիճակագրորեն նշանակալի գործոն է նաև տնային տնտեսության եկամուտը:
Հայաստանում երջանկության վրա ազդող վիճակագրորեն նշանակալի գործոններ են նաև տարիքը և տնային տնտեսության անդամների քանակը։
Ադրբեջանում տնային տնտեսության երջանկության վրա ազդող վիճակագրորեն նշանակալի գործոններ են երկրում ժողովրդավարության առկայությանը հավատալը և կրթությունը։
Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում երջանկության վրա ազդող սոցիալ-տնտեսական գործոնների որոշման նպատակով գնահատվել է լոգիստիկ ռեգրեսիոն մոդել` oգտագործելով 2013թ. ՀՌԿԿ կողմից իրականացված «Կովկասյան բարոմետր» հարցման արդյունքները:
Հետազոտության ներկայացումը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին, Երևանի պետական համալսարանի գրադարանի մասնաշենքում։