Բրիտանական BBC-ն տեղեկացնում է, որ Էբոլա համաճարակը, որը մոլեգնում է հիմնականում Արևմտյան Աֆրիկայում, սակայն արդեն «ներխուժել» է Ամերիկա, Ասիա և Եվրոպա, սկսել է ազդել մարզական իրադարձությունների վրա։
Մի քանի օր առաջ Մարոկկոյի իշխանությունները որոշում են կայացրել չեղյալ հայտարարել Աֆրիկայի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը, որը 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետք է կայանար թագավորության տարածքում։ Սակայն Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ չի պատարստվում ընդառաջել Մարոկկոյի կառավարությանն այս հարցում։
Երեկ հունական «Լամիա» ակումբը մարզումներից հեռացրել է թիմում հանդես եկող ֆուտբոլիստ Ջոն Կամարային։ Բանն այն է, որ ֆուտբոլիստը նոր է վերադարձել Սիերա Լեոնեից, և բժիշկները մտավախություն ունեն, որ նա կարող է վարակված լինել Էբոլայով։