Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 5000 կրակոց

SahmanԱրցախի Հանրապետության պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 5000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: