Լիոնել Մեսսին հրաժարվել է ենթարկվել Լուիս Էնրիկեի որոշմանը և լքել խաղադաշտը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնությունում «Էյբարի» հետ խաղում, որն ավարտվել է կատալոնական թիմի հաղթանակով 3։0 հաշվով, հրաժարվել է ենթարկվել գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի որոշմանը։

Ինչպես տեղեկացնում է իսպանական AS մարզական կայքը, Էնրիկեն խաղի 76-րդ րոպեին ցանկացել է փոխարինել արգենտինացուն, սակայն վերջինս հրաժարվել է լքել խաղադաշտը, ինչից հետո փոխարինվել է բրազիլացի Նեյմարը։

Տեղեկացնենք, որ այդ խաղում Մեսսին խփել է իր 250-րդ գոլն Իսպանիայի առաջնություններում։ Նա ընդամենը մեկ գոլ է զիջում բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Թելմո Սառային։