Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` Նալբանդյանը նշել է, որ Ռենոյի պաշտոնավորման տարիներին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները խորացել են, բոլոր բնագավառներում համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվել:
Դեսպանը, իր հերթին, նշել է, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացման մեջ:
Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում Անրի Ռենոյի ներդրման համար Նալբանդյանն ԱԳՆ մեդալ է հանձնեց Ֆրանսիայի դեսպանին: