Ջավախքում կիսաավեր մզկիթը՝ բախման պատճառ

02443397Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանի Մոխե գյուղում տեղական իշխանությունների՝ կիսաավեր մզկիթի շենքի վերականգնման և այնտեղ գրադարանի տեղակայման փորձը հանդիպել է տեղական մուսուլմանական համայնքի դիմակայությանը, որն արդեն մի քանի տարի է՝ փորձում է համայնքին վերադարձնել այդ վիճելի շինությունը, հաղորդում է civil.ge-ն:Ոստիկանների հետ բախումից հետո հոկտեմբերի 22-ին ձերբակալվել է 14 մարդ, որոնք փորձել են խոչընդտոել տեղական իշխանությունների կողմից շինարարական աշխատանքների իրականացումը: Շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել երկու ամսվա ընթացքում:

Տեղական «Հարավային դարպասներ» թերթի հաղորդմամբ՝ ցուցարարները ոստիկաններին մեղադրել են վիրավորանքների և մի քանի մարդ ծեծելու մեջ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 11 մարդ ձերբակալվել է մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար, իսկ 3 մարդ ձերբակալվել է ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար: Նույն հաղորդագրության համաձայն՝քաղաքացիները ոստիկանության աշխատակիցներին խոսքերով վիրավորել են, նրանցից մի քանիսը ոստիկանության մեքենաների վրա քարեր են նետել:

Մուսուլմանական համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Ախալցխայի ոստիկանության շենքի մոտ և պահանջել են ազատ արձակել ձերբակալվածներին: Նրանք ոստիկանությանը մեղադրել են միջադեպը սադրելու մեջ:

Մոխեն ունի 300 բնակիչ, որոնց թվում ինչպես մուսուլմաններ են, այնպես էլ քրիստոնայներ: Մզկիթի շենքը խորհրդային տարիներին կիսաավեր վիճակում հանձնվել է մշակույթի տանը, իսկ Խորհրդային միության փլուզումից հետո լքված է եղել և չի գործել:

Մուսուլմանական համայնքի ներկայացուցիչները նշում են, որ սկսած 2007-ից իրենք փորձել են իշխանություններին համոզել շինությունը, որի սեփականատերը տեղակնա իշխանություն է, փոխանցել համայնքին:

Գյուղի քրիստոնյա բնակչությունը դեմ է հանդես գալիս դրան և հայտարարում, որ մուսուլմանական համայնքը գյուղում գործող մզկիթ ունի և արդար կլինի, եթե վիճելի շենքը վերականգնվի երկու համայնքների ընդհանուր հանրային շահի համար:

Սամցխե-Ջավախքի նահանգապետը հոկտեմբերի 22-ին հայտարարել է, որ որոշումն արդեն ընդունվել է, և գրադարանի շինարարությունը սկսված է ու կշարունակվի:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտել է միջադեպը, և նշել, որ տեղական իշխանությունների՝ մզկիթի գրադարանի տեսքով վերականգնման «նորմալ   և խելացի որոշումն» ուղղված է նրան, որ կանխվի «գյուղի քրիստոմյա և մուսուլման բնակչության միջև հակամարտությունը, քանի որ մի կողմից քրիստոնյաները նշում են, որ շինության վայրում պատմականորեն եկեղեցի է եղել, իսկ մուսուլմանները նշում են, որ այնտեղ մզկիթ է եղել»:

«Բոլորին՝ թե քրիստոնայներին, թե մուսուլմանններին, ևս մեկ անգամ ասում են, որ դուք մեր երկրի քաղաքացիներ եք, դուք իրավահավասար եք, հետևապես պարտավոր եք ենթարկվել օրենքին: Բոլորին հանդարտության և խելամիտ որոշումների կոչ եմ անում»,- ասել է Ղարիբաշվիլին: