«Ռեանիմանիան» դուրս է գալիս մանկապարտեզի տարիքից

Հոկտեմբերի 25-ին 6-րդ անգամ կմեկնարկի «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը: Բացման նախօրեին փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին և միջազգային կապերի բաժնի ղեկավար Կարինե Արոյանը պատմում են, թե ինչը չի կարելի բաց թողնել այս տարի: