Ադրբեջանում իրավապաշտպանների հետապնդումները պետք է դադարեցվեն. Եվրահանձնակատար

Eiropas Padomes cilvēktiesību komisārsԻրավապաշտպանների նկատմամբ հետապնդումներն Ադրբեջանում պետք է դադարեցվեն։ Ինչպես հաղորդում է Contact.az-ը, այս մասին Բաքու կատարած երկօրյա այցի արդյունքներով հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիյլս Մուժնիեկսը։

Այս առիթով նրա գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Այս այցի անհրաժեշտության պատճառն Ադրբեջանի քաղաքացիական հասարակության շրջանում իմ գրասենյակի գրեթե բոլոր գործընկերների ձերբակալություններն են, ինչը փաստորեն անհնարին է դարձնում երկրում մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը»։

Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակի մասին հանձնակատարն ընդգծել էր դեռևս 2013-ի մայիսին հատուկ զեկույցում, իսկ այս տարվա ապրիլին նշվել է իրավիճակի հետագա վատթարացման մասին։

Ներկայիս ձերբակալությունների մի մասը կապված է ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխությունների հետ։

«Օրենքը չպետք է անհնարին դարձնի մարդու իրավունքների ոլորտում աշխատանքը։ Դա վերաբերում է նաև նրանց, ովքեր դրամաշնորհներ են ստացել՝ չգրանցելով այն։ Նրանց դրա համար պետք չէ պատժել»,-նշել է Մուժնիեկսը։

Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ Բաքվում ունեցած հանդիպումների ընթացքում Եվրահանձնակատարը դրել է ադրբեջանցի իրավապաշտպան Իլգար Մամեդովի նկատմամբ Եվրադատարանի որոշումների կատարման անհրաժեշտությունը:

ՄԻԵԴ-ը որոշել էր, որ մինչև դատարանի որոշում կայացնելը Մամեդովի կալանքը անօրինական է եղել, և նա պետք է ազատ արձակվի, եթե Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ կատարում են Եվրախորհրդի առաջ իրենց պարտականությունները:

Իր այցի ընթացքում Քյուրդախանիի քրեակատարողական հիմնարկում Մուժնիեկսը այցելել է իրավապաշտպաններ Անար Մամեդլիի, Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի և ինթիգամ Ալիևի հետ: