Աղի և սուրճի մասին

Հարաժարվի՛ր աղից

iStock_000007235087_Medium_SaltBowl_091812-1024x682Օրական 2 200 միլիգրամ (մոտ 1 թեյի գդալ) աղ օգտագործելը կարող է վնասել արյունատար անոթները՝ մեծացնելով բարձր արյան ճնշման հավանականությունը 21-32%-ով: Օրական 2200 միլիգրամից ավել աղի կիրառումը բարձր ճնշման առաջացման 20-40%-ի պատճառ կարող է լինել:

Սրտանոթային համակարգերի հիվանդությունների կանխարգելման մասնագետ Քաթերին Փաթոնը աղի օրական օգտագործման քանակի վերաբերյալ տալիս է հետևյալ խորհուրդները.Մինչև 51 տարեկան մարդիկ, որոնք բարձր ճնշման, թոքերի հիվանդության կամ շաքարախտի հետ կապված խնդիր չունեն, կարող են օրական սպառել 2 300 միլիգրամ նատրիում, ինչը մոտ 1 թեյի գդալ աղն է:51 և ավելի բարձր տարիքի մարդիկ, որոնք բարձր ճնշման, թոքերի հիվանդության, շաքարախտի հետ կապված խնդիր ունեն, պետք է սահմանափակեն աղի սպառումը մինչև 1 500 մգ:

Օրական 4 և ավելի բաժակ սուրճ խմելը մինչև 55 տարեկանների համար  կարող է մահվան պատճառ դառնալshutterstock_125466521-1Սուրճի օգտակարությունը փաստող բազմաթիվ հետազոտություններ կան, սակայն այս մի հետազոտությունը պնդում է, որ  սուրճի շատ օգտագործումը մահացու է մարդու համար: Հետազոտողները պարզել են, որ օրական 28 բաժակ սուրճի օգտագործումը մինչև 55 տարեկանների մոտ 21%-ով մեծացնում է վաղաժամ մահանալու հավանականությունը: Ինչևէ, կարևոր է նաև իմանալ, որ օրական 4 բաժակից ավել սուրճ խմող մինչև 55 տարեկան մարդիկ ավելի հավանական է՝ ծխեն և քիչ հավանական է՝ ֆիթնեսով զբաղվեն:Սուրճը լավ է հիշողության համար

Հարավային Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ կոֆեինով հարուստ սուրճը մեծացնում է այն հորմոնների քանակը, որոնք օգնում են Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը նվազեցնող նոր նեյրոններ ստեղծելուն: