Նախագահների հանդիպումը անկեղծ և կառուցողական էր. Նալբանդյան

nalbandyanՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների` հոկտեմբերի 27-ին կայացած հանդիպումը օգտակար էր, անկեղծ և կառուցողական. այսպիսի հայտարարություն է արել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:

«Վերջին երեք ամսվա ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված նախագահների արդեն երրորդ հանդիպումն է: Դա ցույց է տալիս, որ եռանախագահող երկրները հաստատակամ են շարունակելու իրենց միասնական ակտիվ ջանքերը` ուղղված հիմնախնդրի կարգավորմանը»,- ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով` բանակցությունների ընթացքում հնարավորություն է եղել անդրադառնալու տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների, որոնք ցույց են տվել, որ «որոշ հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները կարող են նաև մոտ լինել»:

«Կարծում եմ, որ այսօր ևս մի փոքր քայլ արվեց դեպի կողմերի դիրքորոշումների մոտեցումը: Իհարկե սա բարդ գործընթաց է: Մեկ կամ մի քանի հանդիպումներերով դժվար է բեկումնային առաջընթաց ակնկալել»,- նկատել է նախարարը:

Միաժամանակ` նա հույս է հայտնել, որ հետագայում արտգործնախարարների մակարդակով ակտիվ շփումները կշարունակվեն:

Նալբանդյանը տեղեկացրել է նաև, որ 2015թ. առաջին կեսին սպասվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցելությունը Հայաստան:

Մեկնաբանել