Բլատերը չի կարողանում լեզուն ատամների ետևում պահել. Անչելոտի

Carlo-Ancelotti-599x380

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին քննադատել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին, ով շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ այս տարի «Ոսկե գնդակին» պետք է արժանանա Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը:

«Բլատերի հայտարարությունները շարունակում են զարմացնել ինձ, սակայն ոչինչ չենք կարող անել դրանց դեմ: ՖԻՖԱ-ի նախագահը ոչ մի կերպ չի կարողանում լեզուն ատամների ետևում պահել: «Ոսկե գնդակի» հարցը միշտ քննարկման առիթ է հանդիսանում: Այդուհանդերձ, եթե նախորդ մրցաշրջանում Լիոնել Մեսսիի կողմից որոշակի մրցակցություն էր նկատվում, ապա այս տարի երկար մտածելու կարիք չկա: Սա կրիշտիանոյի տարին էր. նա բազմաթիվ գոլեր է խփել, և պատվաբեր տիտղոսներ նվաճել: «Ոսկե գնդակին» պետք է արժանանա Ռոնալդուն: Բլատերի հայտարարությունն անմիտ է»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում Eurosport-ը:

Մեկնաբանել