Ադրբեջանում նավթի արդյունահանումը ավելի կկրճատվի 2015թ.

azerbaijan522Ադրբեջանի կառավարության կանխատեսմամբ՝ 2015թ. նավթի արդյունահանումը կարող է նվազել՝ շարունակելով 2014թ. արձանագրված անկումը: 2015թ. նավթի արդյունահանումը 2014թ. համեմատ կարող է նվազել 2,5%-ով, հաղորդում է Reuters-ը: Կասպիցի ադրբեջանական նավթագազային պաշարների միջազգային օպերատորը՝ BP-ն 2014թ. Չիրագ և Գյունեշլի հանքավայրերում նավթի արտադրության իր կանխատեսումը նվազեցրել է՝ վկայակոչելով Կենտրոնական Ազերի և Արևմտյան Ազերի հարթակներում տեխնիկական անհրաժեշտ աշխատանքները:

Reuters-ի՝ Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանում 2015թ. նավթի արդյունահանումը կհասնի 40,62 մլն տ-ի՝ զիջելով 2014-ի ցուցանիշին, որը 2014-ի վերջին ակնկալվում է՝ կհասնի 41,65 մլն տ-ի: Զեկույցի համաձայն՝ արտադրությունն իր բարձրակետին կհասնի 2014թ.: Թեպետ ակնկալվում է, որ արդյունահանումը 2016 թ. կաճի մինչև 40,77 մլն տ, գալիք երկու տարիներին այն կարող է նվազել:

Չնայած նավթի արտադրությունը հաջորդ տարի կնվազի, BP-ն հայտարարել է, որ իր կողմից արդյունահանումը 2013թ. աճել է մինչև 43,15 մլն տ: BP-ն Ադրբեջանի միջազգային օպերացիոն ընկերության միջոցով աշխատանքներ է տանում նաև խողովակաշարի կառուցման ուղղությամբ, որով Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրից բնական գազը կմատակարարվի Եվրոպայի սպառողներին:

Ադրբեջանում նավթի արդյունահանման անկման մասին կանխատեսում էր նաև Ֆրանսիական Petrostrategies ընկերության նախագահ Պետրոս Թերզյանը՝ մայիսին ՍիվիլՆեթում կարդացած դասախոսությանը:

Մեկնաբանել