«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցն առաջինն է Հայաստանում և տարածաշրջանում, որն արժանացել է «Էներգիայի և բնապահպանական մշակման առաջատարության» վկայագրի և բոլոր պայմաններով համապատասխանում է վկայագրի չափանիշներին: Դպրոցը գործում է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հովանու ներքո:
Առաջին էկո դպրոցը տարածաշրջանում
-
Պոպուլիզմն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը
Նարեկ Սուքիասյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Վերջին տարիներին Հայաստանում պոպուլիզմի մասին խոսակցությունները գնալով խտանում են, ու մարդկանց մոտ քիչ թե շատ ձևավորվում է այդ երևույթի մասին պատկերացում, մանավանդ, որ տեսական բացատրությունների օրինակները գրեթե ամենօրյա ռեժիմով հասանելի են մեր քաղաքական դաշտում։ Մինչդեռ արտաքին քաղաքականության մասին խոսելիս պոպուլիզմի հետևանքները կամ արտահայտումները կարող են պակաս ակնհայտ լինել, ու մենք ավելի շատ ուշադրություն ենQ դարձնում արտաքին քաղաքականության բովանդակությանը, իսկ ձևը՝ հաճախ անտեսում։ Առանց գերագնահատելու պոպուլիզմի դերը արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև չունենալով միտում ներկայացնելու գիտական ճշմարտություններ (քանի որ այս թեմայով գիտական օրակարգը դեռ ինքն է նոր սահմանվում)՝ այս հոդվածը փորձ է հայացք նետելու Հայաստանի […]
-
Արցախցիների բնակարանային հավաստագրի արժեքը լինելու է 3-5 մլն դրամ՝ ըստ
Մեկուկես ամսվա ընթացքում նախատեսվում է, որ կառավարությունը կընդունի Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանային աջակցության ծրագիրը. ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Նա մանրամասներ հայտնեց 40+10 հազար գումարների, ինչպես նաև բնակարանային ապահովման ծրագրերի ու կառավարության քաղաքականության մասին։
-
Հայկ Մարությանը «Նոր ուժ» է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Մարությանի թիմից հայտնեցին, որ կուսակցությունը կկոչվի «Նոր ուժ»։ Նոր ստեղծվող կուսակցության համագումարը կկայանա մայիսի 1-ին։ «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ընտրվել էր Երևանի քաղաքապետ, ապա 2021-ի դեկտեմբերին պաշտոնանկ էր արվել իր թիմի կողմից։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացն իշխող թիմը հիմնավորել էր նրա հետ քաղաքական խզմամբ։ Այս տարվա փետրվարի 7-ին էլ Երևանի ավագանին դադարեցրել էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ավագանու անդամ դարձած Մարությանի լիազորությունները՝ բացակայություների հիմնավորմամբ։ Հրապարակային ծանուցումների պաշտոնական Azdarar.am կայքում կուսակցությունը ներկայացրել է իր ծրագիրն ու կանոնադրությունը։ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական […]
-
Ինչ են անում երեխաներն ու ուսուցիչները շրջված դասարանում․ «Կրթության տապան»
Շրջված դասը կամ շրջված դասարանը, եթե խոսք է գնում շարունակական ընթացքի մասին, նոր բան չէ՝ դարեր ի վեր ուսուցիչները դրդել են աշակերտներին ինքնուրույն պրպտել և սովորել։ Երբ երեխաները հիվանդության պատճառով մնում են տանը, սովորում են առանց ուսուցչի։ Շրջված դասը դրան ավելացնում է խմբային աշխատանք, շփում և քննարկում, որպեսզի գիտելիքը ամրապնդվի, կիսվի և դառնա ավելի գործնական։ Այս հաղորդումը նրանց համար է, ովքեր ցանկանում են անցնել այդ ձևաչափին՝ դպրոցում, համալսարանում կամ աշխատանքի վայրում, քանի որ այդ մոտեցումը կիրառելի է կրթական ցանկացած ձեւաչափում։
-
Բարեկեցության խոստումների քողի տակ Արևմուտքը «արյուն է խմում»․ Զախարովան՝ Հայաստանում
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Հայաստանում ԵՄ առաքելության թեմային։ Ըստ նրա՝ «Արևմուտքը բարեկեցության խոստումների քողի տակ արյուն է խմում և հետո ոչնչացնում այն, ինչ մինչ այդ պտղաբեր էր»։ «Գլխավորն այն է, որ «ոչխարի մորթու» տակ ԵՄ-ական ձոներում, ինչպես միշտ, չթաքնվի «արյունռուշտ գայլը» կամ «անատամ վագրը»։ Սա է խնդիրը և մեծ վտանգը։ Նրանք հենց այդպիսի «սոուսի» տակ են ներդրվում զարգացող պետությունների ներքին կյանքում, տնտեսական նախագծերում։ Արևմուտքը սարսափելի է ոչ թե նրանով, որ դատարկ խոստումներ է տալիս՝ հուսախաբ անելով, այլ նրանով, որ զբաղվում է կեղծիքներով, բեմականացումներով։ Բարեկեցության խոստումների քողի տակ [Արևմուտքը] «սկսում է «արյուն խմել» և հետո «ոչնչացնում» […]
-
Հանքարդյունաբերողների ռոյալթիներից 1 մլրդ դրամ հատկացվեց ազդակիր համայնքներին
Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխությունը, որը նախատեսում է մետաղական հանքարդյունաբերողների կողմից վճարած ռոյալթիների մասհանում ազդակիր համայնքներին, սկսում է գործել։ Կառավարությունը մարտի 28-ի նիստում հաստատեց ընդհանուր հավաքագրված ռոյալթիների 2 տոկոսի մասհանումը ազդակիր բնակավայրերին ու դրանց բաշխումը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց՝ ռոյալթիի մասհանումը վերաբերում է Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի 6 համայնքներին, որոնք ներառում են 33 ազդակիր բնակավայր։ Համայնքներին հատկացվեց 1 միլիարդ 52 միլիոն դրամ՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Հատկացումները կատարվել են՝ 2021-ին վճարած ռոյալթիների համար. այդ տարի հավաքագրված ռոյալթին գերազանցել էր 52 միլիարդ դրամը։ Այսօրվա որոշմամբ՝ Մեղրի համայնքը կստանա 93 միլիոն դրամ, Քաջարանը՝ 190 միլիոն դրամ, Կապանը՝ 251 […]
-
Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա
Հայաստանը հումանիտար օգնություն կտրամադրի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված մարդկանց։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության մարտի 28-ի նիստի օրակարգում։ Հայաստանի հումանիտար օգնությունը կկազմի մոտ 75,4 մլն դրամ։ Մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։ Ըստ կառավարության՝ սոցիալական ծանր դրության մեջ են հայտնվել 1,5 միլիոն մարդ։
-
Արցախի վտարանդի կառավարությունը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար, ասել է
«Լեռնային Ղարաբաղից տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար, հայտարարում են վտարանդի կառավարությունների մասին և այլն։ Ուզում եմ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի՝ ՀՀ-ում կա մեկ կառավարություն ու այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,- կառավարության մարտի 28-ի նիստում բռնի տեղահանված արցախցիների հետ կապված սոցիալական ծրագրերի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց՝ անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկվեն համարժեք գործողություններ, որպեսզի արտաքին ուժերը որոշ շրջանակների արտաքին սպառնալիք դառնալու համար չօգտագործեն։ «Սա հարց է, որ պետք է պատասխան ստանա։ Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ, եթե […]